Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Լիանա Հարությունյանի գործով փաստաբանը բողոք է ներկայացրել 3 դատարանում. մանրամասներ»

15 Հուլիսի, 2025

default.jpg

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի և նրա 8 ամսական դստեր կալանքի վերաբերյալ։

Ըստ նրա՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը առանց օրինական հիմքերի և հատուկ նպատակադրմամբ Լիանա Հարությունյանի նկատմամբ կալանք է նշանակել՝ փոխելով նախկինում սահմանված բացակայելու արգելքը։ Որոշմամբ Հարությունյանը և նրա երեխան 3 ամսով կալանքի տակ են դրվել։

Ըստ փաստաբանի՝ դատավորի գործողությունները պատժամիջոց են Հարությունյանի՝ դատարանում արտաբերած «ինչ որ իմ վրա գրել եք, ինչ որ հիմա իմ վրա ուզում եք բարդել, դրա համար պատասխան եք տալու, դուք ձեր ապօրինի քայլերի համար պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու» խոսքերի համար։

Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել է նրանով, որ Լիանա Հարությունյանը «առանց հարգելի պատճառի» չի ներկայացել հունիսի 16-ի ժամը 16:30-ին նշանակված դատական նիստին։ Սակայն փաստաբանի խոսքով՝ դատավորին հայտնի է եղել, որ Հարությունյանը զրկված է եղել դատապաշտպանից և պահանջել է իրեն օրինական պաշտպանություն ապահովել, ինչն էլ եղել է նրա՝ դատարան չներկայանալու պատճառը։

Փոստանջյանը նշում է, որ դատավորը սկզբում խախտել է Հարությունյանի՝ դատապաշտպան ունենալու իրավունքը՝ մի քանի նիստ անցկացնելով նրա դատապաշտպանի բացակայությամբ, իսկ այնուհետև նրա չներկայանալն օգտագործել է որպես ձևական պատրվակ՝ մոր և երեխայի դեմ ռեպրեսիա կիրառելու համար։

Հաղորդվում է, որ կալանավայրում մեկ օր անցկացնելուց հետո երեխայի առողջական վիճակի վատթարացման պատճառով մայրը և դուստրը հոսպիտալացվել են։

Ըստ փաստաբանի՝ Հայաստանի ամենափոքր կալանավորն այս պահին գտնվել է բանտարկության 3 տարբեր վայրերում. դատարանի բանտախցում, կալանտնի տակ պահելու վայրում և քաղաքացիական հիվանդանոցի բանտային ռեժիմ ունեցող բաժանմունքում՝ զինվորական համազգեստով անձանց հսկողությամբ։

Փաստաբանը ներկայացրել է բողոքներ Երևանի առաջին ատյանի դատարան, Վերաքննիչ քրեական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդգծելով, որ մոր և երեխայի կալանքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և միջազգային փաստաթղթերով երաշխավորված իրավունքներին, մասնավորապես՝ երեխայի բարձրագույն շահի սկզբունքին։

Նախապատրաստվում են նաև երաշխավորագրեր՝ խափանման միջոցի փոփոխության համար, որոնք կտրամադրվեն պատգամավորներին։ Դատարանին ներկայացվել է նաև հրատապ նիստի միջնորդություն՝ կապված իրավիճակի փոփոխության հետ։

Հարցի պատմության մասին հիշատակվում է, որ Լիանա Հարությունյանը սկզբում վկայի կարգավիճակով է հարցաքննվել, ապա նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի միգրացիային օժանդակելու մեջ։ Փաստաբանը պնդում է, որ այս մեղադրանքը հիմնախնդիրներ ունի. Հնդկաստանի քաղաքացիները Հայաստան մուտք են գործել օրինական կարգով, օգտագործել են Հարությունյանի թարգմանչական ծառայությունները, ստացել մերժում կացության թույլտվության հարցում և կրկին օրինական կարգով հեռացել երկրից։

Ըստ փաստաբանի՝ քրեական գործը չունի ապօրինի միգրացիայի հետ կապ, մեղադրանքը «աբսուրդի է հասնում», և չկա որևէ հենարան՝ հասկանալու, թե ինչպես կարող էր թարգմանչական ծառայություններ մատուցելը հանգեցնել ապօրինի միգրացիայի օժանդակմանը։

Զարուհի Փոստանջյանը կոչ է անում լրատվամիջոցներին, իրավապաշտպաններին և հանրությանը աջակցել մոր ու երեխայի ազատագրման պահանջին՝ նշելով, որ ներկայումս ներկայացված բողոքները դատարաններում ընթացքի մեջ են։

Հրապարակվում են հետևյալ հեռախոսահամարները՝ հարցեր ու միջնորդություններ ուղղելու համար.

  • ՀՀ արդարադատության նախարարություն (Եվրոպական դատարան ներկայացված բողոքի կապակցությամբ)՝ 010 59 40 30 (Ռուբինա Մխիթարյան)
  • ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ 010 49-48-03 (ներք. 106, 153)
  • Երևանի առաջին ատյանի դատարան (դատավոր Արշակ Մաթևոսյանի աշխատակազմ)՝ 010 442978