Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Նոր Հաճնի կամրջի երթևեկությունը փակվում է. ճանապարհի շրջանցման այլընտրանքներ»

15 Հուլիսի, 2025

default.jpg

Նոր Հաճնի կամրջի երթևեկությամբ օգտվողների ուշադրությանը․ «Ճանապարհային դեպարտամենտը» հայտնում է, որ հուլիսի 16-ից կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի։ Այս արգելքը կապված է երթևեկամասի դեֆորմացված կարերի նորոգման հետ։

Ինչպես նշվել է, կամրջի հիմնանորոգումը սկսվել է 2024 թվականին։ Այս ընթացքում արդեն իրականացվել են կամրջի հենարանների և երթևեկամասի նորոգման շուրջ նախագծով նախատեսված հիմնական աշխատանքները։

Ճանապարհային դեպարտամենտը տրամադրել է այլընտրանքային երթուղիների տվյալներ՝ կախված տրանսպորտային միջոցի տեսակից։

Շրջանցման երթուղիներ․
Առանց կցորդի տրանսպորտային միջոցներ․ Հ-2 / Հ-1 (Աբովյան) – Արզնի – Հ-6 – Նոր Գեղի ճանապարհ:
Կցորդով տրանսպորտային միջոցներ․ Տ-6-54 / Հ-5 – Կարենիս – Չարենցավան – Հ-1 կամ Հ-5 / Հ-6 (Նոր Գեղի) – Արգել – Արզական – Հրազդան ավտոճանապարհներ:

«Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք ներել ու հասկանալ ստեղծված անհարմարությունները։ Այս աշխատանքները կատարվում են ձեր անվտանգությունն ու հարմարավետությունն ապահովելու նպատակով», – ասված է դեպարտամենտի պաշտոնական հաղորդագրությունում։