Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Պլանային դադարեցումներ՝ Գազամատակարարումը Արարատի, Լոոռու, Սյունիքի մարարզերի բնակավայրերում»

15 Հուլիսի, 2025

default.jpg

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է գազամատակարարման ժամանակավոր դադարեցման մասին՝ կապված պլանային աշխատանքների հետ։ Հուլիսի 17-ին, ժամը 09:00-ից մինչև հուլիսի 18-ը, ժամը 21:00-ն, գազի մատակարարումը կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, ինչպես նաև Այգեզարդ, Քաղցրաշեն, Այգեպատ, Շահումյան, Ոստան, Տափերական, Գինեվետ, Նոր Ուղի բնակավայրերում։ Նշված ժամանակահատվածում կդադարեցվի նաև մի շարք ընկերությունների գազամատակարարումը, այդ թվում՝ «Վ.Կ. Գրուպ-5», «Վ.Կ. Գրուպ», «Գար Լուս», «Նատուռալ Գազ», «ԱՐԱՇԱԳ», «ԳԱ-ԳԱ-ԷՏ», «ԲՈՒԱՏ», «Լիգա», «ՄԱՅ ԱՐԳ», «Ռուբադա», «Շահումյան գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ներին, ինչպես նաև «Սպայկա» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսությանը (Շահումյան), «Գործիքագործ» ԲԲԸ-ին, «Ոստան» գինու գործարան ՍՊԸ-ին, «Վեդի Ալկո» ՓԲԸ-ին, «Վան 777» ՍՊԸ-ին, «Մակարյան Սմբատ» ՍՊԸ-ին և այլ հանրային կազմակերպությունների։

Լոռու մարզում պլանային աշխատանքներն իրականացվելու են հուլիսի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 18:00-ն, որի հետ կապված գազամատակարարումը կդադարեցվի Արջհովիտ և Նոր Խաչակապ բնակավայրերում, ինչպես նաև մերձակա հանրային օբյեկտներում։

Սյունիքի մարզում գազի մատակարարումը չի իրականացվելու հուլիսի 17-ին՝ 09:00-ից 18:00-ն, Սիսիան քաղաքում, ինչպես նաև Ույծ, Բռնակոթ, Շաքի, Իշխանասար բնակավայրերում և տեղական հանրային կազմակերպություններում։

Նույն օրը՝ 09:00-ից 18:00-ն, գազի մատակարարումը կդադարեցվի նաև Կապան քաղաքի Հալիձոր և Բաղաբերդ թաղամասերում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ներողություն է խնդրում անհարմարությունների համար և խնդրում է պահպանել անվտանգության նորմերը գազատարների նորոգման ժամանակ։