Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սուբոն. ՌԴ քաղաքացիությունից զրկված ադրբեջանցի բլոգերը խուսափել է միլիոնավոր ռուբլու հարկերից

14 Հուլիսի, 2025

default.jpg

Ռուսաստանի քաղաքացիությունից զրկված ադրբեջանցի բլոգեր Սուբհան Մամեդովը, որը համացանցում հայտնի է Subo անունով, չի վճարել ավելի քան 50 միլիոն ռուբլու չափով հարկեր։ Այս մասին տեղեկություն է հրապարակել Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի Գլխավոր քննչական վարչությունը։

Ըստ պաշտոնական տվյալների, Մամեդովի դեմ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածով («Ֆիզիկական անձի կողմից հարկեր, տուրքեր և ապահովագրական վճարներ չվճարելը») և 174.1-ին հոդվածով («Հանցագործության արդյունքում ձեռք բերված միջոցների օրինականացում»)։

Քննությունը պարզել է, որ 2020-2022 թվականներին Սուբհան Մամեդովը, իր եղբոր և հոր հետ համատեղ, մշակել է հարկերից խուսափելու սխեմա։ Այդ գործողությունների արդյունքում պետական բյուջեն չի ստացել ավելի քան 50 միլիոն ռուբլի։ Բացի այդ, նրանք հանցավոր ճանապարհով ձեռք բերած 10 միլիոն ռուբլով ֆինանսական գործարքներ են կատարել և ձեռք բերել պրեմիում դասի ավտոմեքենա։

Հարկերի ժամանակին չվճարման պատճառով Մամեդովի և նրա հարազատների վրա կուտակվել է լրացուցիչ 20 միլիոն ռուբլու տույժեր ու տուգանքներ։

Ներկայումս բլոգերը հայտնվել է հետախուզման մեջ, իսկ նրա հարազատների նկատմամբ ընտրել են խափանման միջոց։