Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հայաստանը Արծաթե մեդալ նվաաճեց Քիմիայի 57-րրդ միջազգային օլիմպիադայում»

14 Հուլիսի, 2025

default.jpg

Հուլիսի 5-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացել է Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադան։ Հայաստանի հանրապետության ներկայացուցիչները հաջողությամբ հանդես են եկել՝ նվաճելով մեկ արծաթե մեդալ և երեք գովասանագիր։

Արծաթե մեդալը ստացել է Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը։ Գովասանագրերով պարգևատրվել են՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի սովորող Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի նույն դպրոցի 11-րդ դասարանի Միքայել Ալեքսանյանը։ Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ տեսական և գործնական։

Հայաստանի հավաքականի ղեկավարները եղել են Անդրանիկ Դավինյանը (Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող) և Արտյոմ Պետրոսյանը (ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանող)։

Մրցաշարին մասնակցել է 90 երկրից 355 աշակերտ։ Յուրաքանչյուր պետություն իրավունք ուներ ուղարկելու ոչ ավելի, քան չորս մասնակից։

Որպես հիշեցում՝ նշենք, որ Քիմիայի նախորդ՝ 56-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել էր չորս բրոնզե մեդալ։