Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Շատ բան կախված է իրավակարգավորումներից. Միջանցք, թե՞ խաչմերուկ՝ Տիգրան Աբրահամյան

14 Հուլիսի, 2025

default.jpg

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են քննարկել «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը

Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են ակտիվորեն քննարկել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցը։ Վերջերս հրապարակված քարտեզներում նշվում է, որ նախատեսվող ճանապարհը պետք է անցնի հարավային ուղղությամբ՝ Իրանի սահմանամերձ գոտով՝ անցնելով Մեղրի և Ագարակ քաղաքների մոտով։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանը նշել է, որ՝ անկախ նրանից, թե կողմերը ինչպես կանվանեն այս ծրագիրը՝ միջանցք, թե խաչմերուկ, կարևոր է դրա իրավական կարգավորման հարցը։

«Ներկայումս քննարկումներ են ընթանում, որ լոգիստիկ խնդիրները կհանձնվեն մասնավոր ընկերությանը։ Սակայն կարևոր է հասկանալ, թե ում կողմից է կառավարվելու այդ գործընթացը»,– գրել է նա։

Ըստ պատգամավորի՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հրապարակվող հայտարարություններն ու արտահոսքերը ակնհայտորեն ցույց են տալիս, որ կողմերը լուրջ առաջընթաց ունեն այս ուղղությամբ։