Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հարցուպատասխան. ի՞նչ է ներառում Արցախցիների բնակարանային պահանջները ապահովող պետական ծրագիրը»

14 Հուլիսի, 2025

default.jpg

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասն պատասխաններ է տվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրի վերաբերերյալ հաաճախ տրրվող հարցերին։

Հարց 1. Եթե հավաստագրի միջոցների օգտագործումից հետո մնացորորդ կա, կարո՞ղ եմ այդ գումարով գնել կահույք կամ տնային տեխնիկա։

Պատասխան. Այո, դրական մնացորորդը կարող եք օգտագործել կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման համար։ Գումարի փոխանցման համար անհրաաժեեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել գնված ապրանքների հաշիվ-ապրանքագրերը (ապրանքների ցանկը կհրապարակվի մոտակայում)։ Կահույքի և տեխնիկայի գնման համար կարող եք օգտագործել մինչև 2 մլն դրամ, ընտանիքի 6-րդ և յուրաքանչյուր հաջորորդ անդամի դեպքում գումարարը կավելանա 400 հազար դրամով, սակայն ընդհանուր գումարարը չպետք է գերազանցի 4 մլն դրամը։

Հարց 2. Ես արդեն տուն եմ գնել Էջմիածնում, որը նախկինում ընդգրկված էր 3 մլն դրամ սահմանաչափ ունեցող բնակավայրերի ցանկում։ Նոր փոփոոխություններով քաղաքը տեղափոոխվել է 4 մլն դրամ սահմանաչափով ցանկ։ Կարո՞ղ եմ օգտվել գումարի տարբերությունից։

Պատասխան. Այո, այս դեպքում հավաստագրով նախատեսված աջակցության և ծախսված գումարի տարբերությունը կհամարարվի դրական մնացորդ և կարող եք այն օգտագործել ծրագրի կանոններին համապատասխան։

Հարց 3. Կարո՞ղ եմ հավաստագրի ամբողջ գումարն օգտագործել շինարարության համար նախատեսված հողամաս գնելու համար։

Պատասխան. Ոչ, քանի որ անհատական տուն կառուցելու համար նախատեսված հողամասի արժեքը չի կարող գերազանցել 4 մլն դրամը։ Բացի այդ, հողամասի արժեքի և հասանելիք աջակցության տարարբերությունը պետք է կազմի առնվազն աջակցության չափի 80%-ը։

Հարց 4. Կարո՞ղ եմ հավաստագրի շրջանակներում տուն կառուցել առանց լիցենզավորված շինարարական ընկերության մասնակցության։

Պատասխան. Այո, եթե շինարարությունն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատված և պաշտոնական կայքում հրապարակված օրինակելի նախագծերի հիման վրա։

Հարց 5. Եթե ես այս ծրագրի շահառու եմ, կարո՞ղ եմ միաժամանակ օգտվել այլ բնակարանային աջակցության ծրագրերից և միավորել միջոցները տուն գնելու համար։

Պատասխան. Այո, կարող եք մասնակցել նաև բնակարանային այլ ծրագրերի, եթե դրանք համապատասխանում են տվյալ ծրագրի պահանջներին։