Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Շոկի մեջ եմ. Գեղամ Մանուուկյանին սանտեխնիկի են բերերման ենթարկել, 3 օր ապօրինի պահել»

13 Հուլիսի, 2025

default.jpg

**Գեղամ Մանուկյան․ «Որդիս ձերբակալություններին վարժ է»**

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը այսօր՝ հուլիսի 13-ին, ձերբակալվածների պահման վայրի մոտ լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է որդու՝ Տարոն Մանուկյանի և երեք այլ դաշնակցական երիտասարդների ազատ արձակվելը։

«Շոկի մեջ եմ։ Երբ առաջին օրը խուզարկություն կատարեցին, մեզանից ոչ ոք չէր ճանաչում մի անուն, որը հիշատակվում էր գործում։ Երեք օր գլուխ կոտրում էինք՝ փորձելով հասկանալ, թե ով է այդ մարդը։ Քննիչներն անմիջապես արգելել էին տեսակցություններն ու պատգամավորական այցերը՝ լրիվ մեկուսացնելով մեզ։ Ենթադրում էինք, որ կապը կարող է ունենալ սքայթբոլի խանութի տիրոջ հետ, բայց հարազատներն եկել ու ասել են՝ ոչ, նա սանտեխնիկ է։ Պարզվել է, որ նա ոչ մեզնից մեկին է ճանաչում, ոչ էլ ինչ-որ կապ ունի։ Պարզապես նրան երեք օր պահել են՝ առանց ապացույցների»,– ասել է Մանուկյանը։

Նա նշել է, որ ձերբակալվածներին երեք օր զրկել են ազատությունից ու իրավապաշտպանական երաշխիքներից․ «Մարդուն տնից բռնությամբ հանել են ու ահաբեկչության կազմակերպման կասկածանքով պահել։ Նրանք սեփական ստվերից են վախենում»։

**Ձերբակալությունը՝ որպես քաղաքական ազդակ**

Հարցին, թե ինչու ՀՅԴ-ական երիտասարդները ձերբակալվեցին հենց Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման օրը, պատգամավորն ասել է․ «Ալիևը մշտապես խոսում է Հայաստանում «ռևանշիզմը» արմատախիլ անելու մասին։ Թշնամու տեսանկյունից դա միշտ կապվում է դաշնակցականների հետ։ Փաշինյանը, հավանաբար, ցանկացել է Ալիևին ցույց տալ, որ մաքրում է «ռևանշիստներին»։ Այդ պատճառով իրեն ենթակա քննչական-ոստիկանական համակարգը՝ Պողոսյանի գլխավորությամբ, հարձակվել է մեր վրա՝ ստեղծելով քարոզչական ֆոն»։

Մանուկյանը հիշատակել է նաև «մահ կամ ազատություն» գրությամբ շապիկը՝ որպես «ինչ-որ տարածված կարգախոս» ներկայացնելու փորձը։ «Քննիչը հայտարարել է, թե չգիտեր, որ դա ՀՅԴ-ի պատմական կարգախոսն է։ Դատարանում փաստաբան Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է կուսակցության պաշտոնական կանոնագիրը՝ հերքելով այդ պնդումը»,– ավելացրել է նա։

**Ուժային գործողությունների եզրահանգում**

Հուլիսի 10-ի վաղ առավոտյան ուժայինները ներխուժել էին մի շարք դաշնակցականների տներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Գերագույն մարմնի ղեկավար Վահագն Մատինյանի և Եղվարդի ավագանու անդամ Գևորգ Մուրադյանի բնակարաններ։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել էր յոթ հոգի, այդ թվում՝ Տարոն Մանուկյանը և ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

Նրանց մեղադրանքը՝ ահաբեկչություն նախապատրաստելու փորձ, մերժվում է պաշտպանների կողմից։ Նրանք պնդում են, որ խուզարկությունների ժամանակ հայտնաբերված իրերը Strikeball խաղի համար նախատեսված ատրիբուտներ են։ ՀՅԴ-ն դա համարում է քաղաքական դրդապատճառներով հալածանք։