Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վրաստանում ձերբակալվել են Թուրքիայից և Իրանից եկած ապօրինի ներգաղթյալներ

13 Հուլիսի, 2025

default.jpg

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտը և Սահմանային ոստիկանությունը համատեղ ձեռնարկել են համալիր միջոցառումներ՝ արդյունքում ձերբակալելով Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Նեպալի և Եգիպտոսի 6 քաղաքացիների։

ՆԳՆ-ի տվյալներով, ձերբակալված անձինք երկրում գտնվել են անօրինական կարգավիճակով՝ խախտելով Վրաստանի «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի մասին» օրենքը։ Նրանք տարիներ շարունակ չարաշահել են ապաստանի տրամադրման ընթացակարգը՝ մնալով երկրում առանց օրինական հիմքերի։

Ձերբակալվածները չեն օգտվել կամավոր մեկնելու իրենց տրված հնարավորությունից։ Դա հանգեցրել է ՆԳՆ միգրացիոն դեպարտամենտի որոշմանը՝ նրանց ձերբակալելու վերաբերյալ։

Այժմ ձերբակալված անձինք պահվում են Միգրացիոն դեպարտամենտի ժամանակավոր կալանավայրում։ Նրանց հետագայում կվերադարձնեն ծագման երկրներ։