Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թեհրանը հերքում է Պուտինի՝ Իրանի ուրանի «զրոյական» հարստացման գործարքին համաձայնելու մասին հաղորդագրությունը

12 Հուլիսի, 2025

default.jpg

Տեղեկատու աղբյուրը հերքում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանին կոչ է արել համաձայնել միջուկային գործարքին՝ ուրանի հարստացումը բացառելու պայմանով։ Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։

Գործակալության հաղորդմամբ՝ Իրանը Պուտինից ոչ մի հաղորդագրություն չի ստացել ԱՄՆ-ի հետ ուրանի զրոյական հարստացմամբ միջուկային գործարքի մասին։

Աղբյուրի պնդմամբ՝ Ռուսաստանի նախագահի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի վերջին հանդիպման ընթացքում այս հարցը չի քննարկվել։

Ըստ նույն աղբյուրի, Ռուսաստանն ու Իրանը հանդիպումից հետո նաև կապի ուղիներով չեն փոխանակել որևէ հաղորդագրություն զրոյական հարստացման վերաբերյալ։

Նախկինում ամերիկյան Axios հրատարակությունը հաղորդել էր, թե Ռուսաստանի նախագահը Վաշինգտոնին ու Թեհրանին տեղեկացրել է, որ Իրանը պատրաստ է համաձայնել «զրոյական հարստացմամբ» միջուկային գործարքին։