Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ucom»-ի գրասենյակի ապակին կոտրել ու գողություն կատարել են Հրազդանում. ՖՈՏՈՐԵՊՈՐՏԱԺ

12 Հուլիսի, 2025

83aa8a421b7d06f8fb8d8bdf2cd30a24_1752303670.webp

Հուլիսի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գողության դեպք է գրանցվել։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժինը տեղեկություն է ստացել Միկրոշրջան թաղամասում գտնվող “Ucom” ընկերության գրասենյակի թալանման մասին։

Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, դեպքի վայր են ժամանել Հրազդանի ոստիկանության բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։ Նրանց միացել են Կոտայքի մարզի պարեկային ծառայության աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի ղեկավարությամբ։

Պարզվել է, որ անհայտ անձինք կոտրել են գրասենյակի դուռը՝ ապակին փշրելով, ներս մուտք գործել և գողություն կատարել։ Նախնական տվյալների համաձայն՝ հափշտակվել են բջջային հեռախոսներ։

Դեպքի շրջանակներում ոստիկանությունը փաստաթղթեր է կազմել, որոնք հնարավոր է ուղարկվեն ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Այս պահին հարուցված վնասի չափը պարզվում է։

Ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության՝ հանցագործության մեջ կասկածվող անձը համարվում է անմեղ, մինչև դատարանի վճիռը։