Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Jeep Compass»-ն ու «VAZ 2106»-ը բախվել են Արմավիրի «Կարմիր կամրջին»․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է

12 Հուլիսի, 2025

**Վթար Արմավիրում. երկու մեքենա բախվել են «Կարմիր կամրջի» վրա**

c5048ba6835c87fd928aeee465c0f827_1752326626.webp

Այսօր, հուլիսի 12-ին, Արմավիրում տեղի է ունեցել ավտովթար։ Ժամը 16։00-ին Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում գտնվող «Կարմիր կամրջի» վրա բախվել են երկու մեքենա։

Վթարի մասնակիցներն են եղել 67-ամյա Հայկ Կ.-ն՝ «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայի և 22-ամյա Արմեն Ն.-ն՝ «ՎԱԶ 2106» մակնիշի մեքենայի վարորդները։ Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն։

Վթարի վայր են ժամանել Պարեկային ծառայության աշխատակիցներ՝ Արմավիրի մարզի գումարտակի գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մայքլ Գալստյանն ու Վահրամ Գրիգորյանը։

Քննչական վարչությունն սկսել է վարույթ՝ կապված վթարի հետ։ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունից ժամանած խումբը ստուգում է դեպքի հանգամանքները։

**Ծանուցում.** Ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի վճռով՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան: