Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՄՄԿ ղեկավար. Ուկրաինայի պատերազմից հոգնածությունն ու ԱՄՆ-ի օգնության կրճատումը կարող են միգրացիոն ճգնաժամը վատթարացնել

11 Հուլիսի, 2025

default.jpg

Ուկրաինայի պատերազմից հոգնածությունն ու ԱՄՆ-ի օգնության կրճատումը սպառնում են փախստականների աջակցության համակարգին։ Այդ մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) ղեկավար Էմի Փոուփը։

Փոուփը շեշտել է, որ անցած օրերին Հռոմում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում հավաքվել է ավելի քան 10 միլիարդ եվրո, սակայն դա չի փոխի պատերազմի իրավիճակը։ «Հակամարտությունը շարունակվում է երեքուկես տարի։ Ամենուրեք զգացվում է հոգնածություն, նույնիսկ ուկրաինացիները, ովքեր մշտական հարձակումների պատճառով հաճախ ստիպված են լինում լքել իրենց տները», — նշել է նա։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայի պատերազմը Եվրոպայում առաջացրել է այս դարի ամենախոշոր միգրացիոն ճգնաժամը։ Աշխարհում գրանցված է 5,6 միլիոն ուկրաինացի փախստական, իսկ 3,8 միլիոնը ներքին տեղահանված անձինք են։

Փոուփը նշել է, որ ՄՄԿ-ն ու ՄԱԿ-ի այլ կազմակերպություններ բախվում են ֆինանսավորման պակասի, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատում է արտաքին օգնությունը, իսկ եվրոպական երկրները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, ռեսուրսները տեղափոխում են պաշտպանության ոլորտ։

ՄՄԿ-ն այս տարի սպասում է մոտ 1 միլիարդ դոլարի պակաս։ Փոուփի խոսքով՝ նման կտրուկ կրճատումները կարող են հանգեցնել միգրացիայի նոր ալիքի։ «Անհնար է մարդկանց օգնել, ապա հանկարծ դադարեցնել աջակցությունը։ Երբ օգնությունը դադարում է, մարդիկ նորից սկսում են տեղաշարժվել… Սա կարող է հակառակ ազդեցություն ունենալ», — ասաց նա։

Հռոմից հետո Փոուփը կմեկնի Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ վարչակազմի և Կոնգրեսի ներկայացուցիչների հետ։