Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Եվրախորհրդարանը պահանջում է Վրաստանը SWIFT համակարգից հանել

10 Հուլիսի, 2025

**Եվրախորհրդարանը պահանջում է Վրաստանին անջատել SWIFT-ից և սառեցնել Իվանիշվիլու ակտիվները**

default.jpg

Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով պահանջում է Վրաստանն անջատել SWIFT միջազգային բանկային համակարգից: Փաստաթղթում նշվում է, որ Վրաստանի Եվրամիության ինտեգրման գործընթացը «փաստացի կասեցված է» երկրում ժողովրդավարական արժեքների խախտման և 2024 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների կեղծման պատճառով:

Ըստ Եվրախորհրդարանի, ընտրությունների արդյունքները հաստատում են «ավտորիտար ռեժիմի ձևավորման միտումը»: Բանաձևում նաև կոչ է արված անհապաղ պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու, նրա ընտանիքի անդամների և կապված ընկերությունների նկատմամբ:

Եվրախորհրդարանը հորդորել է ԵՄ-ին համագործակցել այլ պետությունների, մասնավորապես Մեծ Բրիտանիայի հետ, Իվանիշվիլու և նրա շրջապատի ֆինանսական ակտիվները սառեցնելու համար:

Բացի այդ, Եվրախորհրդարանը հստակեցրել է, որ չի ճանաչում 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված կառավարության օրինականությունը: Միևնույն ժամանակ, Սալոմե Զուրաբիշվիլին ճանաչվում է որպես Վրաստանի օրինական նախագահ: