Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կպարզաբանի ռուսաց լեզվի վիճակը Ադրբեջանում

10 Հուլիսի, 2025

default.jpg

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը պատվիրել է Համառուսաստանյան հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնին՝ Ադրբեջանում ռուսաց լեզվի տարածման վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտություն անցկացնել։ Այս մասին տեղեկություն է հրապարակել «Ведомости» թերթը։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վատթարացող հարաբերությունները կարող են ազդել հետազոտության իրականացման վրա, Կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆեդորովը պատասխանել է. «Սրացումները գալիս և գնում են… Հետազոտությունն ինքնին դեռ չի սկսվել, մենք նոր ենք հաղթել մրցույթը, դեռ բանակցում ենք պայմանագրի շուրջ»:

Վերջին շրջանում Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների սրման կապակցությամբ հուլիսի սկզբին սոցիալական ցանցերում տարածվել էր տեղեկություն, թե Ադրբեջանի կառավարությունը «պաշտոնական ծանուցում» է հրապարակել՝ հայտարարելով հանրապետության ուսումնական հաստատություններում ռուսերենով ուսուցման դադարեցման մասին։ Սակայն հուլիսի 2-ին Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության մամուլի ծառայությունը հերքել է այդ լուրը։