Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՀՀ իշխանություններին կոչ՝ սկսել երկխոսություն և գործել հարգանքով ու արդարությամբ. Ասորիների պատրիարքություն

10 Հուլիսի, 2025

default.jpg

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորիների Պատրիարքությունը Հայ Առաքելական Եկեղեցուն իր աջակցությունն է հայտնել։

Պատրիարքության հայտարարության մեջ նշվում է, որ այն մտահոգված է Հայաստանի իշխանությունների վերջին գործողություններով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ։

Ասորի Ուղղափառ Եկեղեցու կողմից տարածված հաղորդագրության մեջ Գերաշնորհ արքեպիսկոպոսները Նորին Սրբություն Պատրիարք Իգնատիոս Եփրեմ Երկրորդի անունից իրենց աջակցությունն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Հայ Եկեղեցու հոգևորականներին ու հավատացյալներին։

Պատրիարքությունը ընդգծել է, որ Սուրբ Էջմիածինը որպես Հայաստանի հնագույն հաստատություն կարևոր դեր ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ Արևելյան Ուղղափառ եկեղեցիների համար։ Ցանկացած ձեռնարկ, որն ուղղված է եկեղեցու սրբությանը, ներքին կառավարմանը կամ հոգևորականներին, հանդիսանում է կրոնի ազատության խախտում։

Հայտարարության մեջ նշվում է, որ եպիսկոպոսների ու քահանաների ձերբակալությունները, սրբավայրերի դեմ գործողություններն ու եկեղեցու կանոնական կյանքին միջամտելու փորձերը կարող են թուլացնել ազգի հոգևոր հիմքերը։

Ասորի Ուղղափառ Եկեղեցին դատապարտում է նման քայլերը և հաստատում, որ կպաշտպանի կրոնական ազատությունն ու եկեղեցու ինքնիշխանությունը։

Պատրիարքությունը աղոթք է հանձնել Հայ Եկեղեցու համար՝ աղերսելով խաղաղություն և ուժ։ Նրանք նաև կոչ են արել Հայաստանի իշխանություններին երկխոսություն սկսել և հարգալից վերաբերմունք ցուցաբերել այն հաստատությունների նկատմամբ, որոնք պահպանել են քրիստոնեական ավանդույթները։