Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հաջորդ անգամ բժիշկ կհրավիրեմ՝ «բելի գարյաչկայից» դուրս բերելու, հրշեջ՝ ջուր ցանելու համար. Սիմոնյանի խոսքերը՝ Աղվան Վարդանյանին»

10 Հուլիսի, 2025

default.jpg

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամյան իր էջում մեկնաբանել է Աղվան Վարդանյանի վերջին վարքագիծը՝ նշելով, որ վերջինս լիովին չի հասկանում իր գտնվելու վայրի կարևորությունը: Սիմոնյանը նշել է, որ Վարդանյանն ակնհայտորեն փորձում է աչքի ընկնել խորհրդարանի դահլիճում՝ տեսախցիկների առաջ անսովոր վարքագիծ ցուցաբերելով:

«Մի անգամ տափակ բանաստեղծություն է կարդում, մեկ էլ բարձր ձայնով խոսելով՝ քայլում է դահլիճի մի կողմից մյուսը, պիջակի թևերը թափահարում: Կարծես ասում է՝ տեսե՛ք, թեև վատ հագված եմ, բայց կարևոր եմ»,— գրել է Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նաև հիշատակել է, որ Վարդանյանը խորհրդարանի շենքում գտնվող իր սենյակում ոչ միայն ըմպելիք է օգտագործել, այլև նիստերի դահլիճի մոտ ծխելու փորձ է արել, ինչի մասին հարցազրույցներ է տվել՝ վիրավորական արտահայտություններով ու անհեթեթ մեկնաբանություններով:

«Հաջորդ անգամ, բացի ոստիկանից, բժիշկ կհրավիրեմ, որ «բելի գարյաչկայից» դուրս քաշի քեզ, և հրշեջ՝ ջուր ցողի, որ բեղերդ ծխելիս չայրվեն»,— ավելացրել է Ալեն Սիմոնյանը: