Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հռոմում սկսվել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված չորրորդ համաժողովը

10 Հուլիսի, 2025

default.jpg

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում սկսվել է Ուկրաինայի վերակառուցմանը նվիրված չորրորդ միջազգային համաժողովը։ Միջոցառմանը մասնակցում են քաղաքական ու գործարար առաջնորդներ՝ պաշտպանության, էներգետիկայի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցությունն ուղղակի ներդրումների հնարավորությունները քննարկելու համար։

Համաժողովի բացումը կատարել են Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Կազմակերպիչների տվյալներով՝ միջոցառմանը միացել են 100 երկրների, 40 միջազգային կազմակերպությունների և զարգացման բանկերի ներկայացուցիչներ։ Մասնակցում են նաև 2000-ից ավելի ընկերություններ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ։

Համաժողովի հիմնական նպատակը հանդիսանում է Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնումն ու արդիականացումը՝ Եվրամիության միանալու համար անհրաժեշտ բարեփոխումներով։ Այս տարի հատուկ ուշադրություն է դարձվում էներգետիկային, հանքարդյունաբերությանը, ենթակառուցվածքներին և տրանսպորտին՝ պատերազմի պայմաններում իրականացվող նախագծերի շրջանակում։

Նախկինում նմանատիպ համաժողովներ անցկացվել են Շվեյցարիայում (2022), Լոնդոնում (2023) և Բեռլինում (2024)։ Բեռլինի ֆորումում հիմնականում քննարկվել էին բիզնեսը, տարածաշրջանային խնդիրները և ԵՄ-ին ինտեգրման համար անհրաժեշտ փոփոխությունները։

Առաջարկվող նախագծերի ֆինանսավորման ծավալները, համաձայն ՄԱԿ-ի, Եվրոպական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի գնահատականների, կարող են հասնել 524 միլիարդ դոլարի՝ 10 տարվա ընթացքում։

Մելոնիի և Զելենսկու կողքին Հռոմում ներկա են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և այլ եվրոպական երկրների ղեկավարներ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սակայն, բացակայում է՝ զբաղված լինելով Մեծ Բրիտանիայի հետ համատեղ հանդիպումներով։