Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ուկրաինայի պարտությունը ԵՄ ղեկավարների համար դժվարին փորձություն կլինի. Օրբան

9 Հուլիսի, 2025

default.jpg

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիության ու Ուկրաինայի ձախողումը Ռուսաստանի դեմ հակամարտությունում եվրոպացի քաղաքական գործիչների համար «դառը և դժվար պահ» կլինի։ Այդ կարծիքը նա արտահայտել է «Patriota» յութուբյան ալիքին տված հարցազրույցում։

«Կգա օր, երբ ԵՄ ղեկավարները, բացի մեզնից ու սլովակներից, ստիպված կլինեն ընդունել իրենց ռազմավարական սխալը, որը հանգեցրել է պարտության», — ասել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Եվրամիությունն արդեն փաստացի պարտություն է կրել այս հակամարտությունում, մինչ Ուկրաինան շարունակում է կռվել՝ կրելով զգալի կորուստներ և նահանջելով ռազմաճակատում։

Օրբանը նշել է, որ Ուկրաինայում խաղաղություն հնարավոր է միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական բանակցությունների դեպքում։ Նրա կարծիքով՝ առանց այդպիսի երկխոսության, հակամարտությունը կշարունակվի, իսկ լարվածությունը կմնա «առնվազն ևս մի քանի ամիս»։