Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ford Transit»-ը Երևանում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

9 Հուլիսի, 2025

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց

9262e668ffcbb6f7e015667b69dcd37e_1752055211.webp

Այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 12:10-ի սահմաններում Երևանում վրաերթ է տեղի ունեցել։ Դեպքը պատահել է Մաշտոցի պողոտայի 42-րդ շենքի բակային հատվածում։

38-ամյա Գոռ Հ.-ն իր «Ford Transit» մեքենայով հետընթաց կատարելիս բախվել է կին հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել և կապ է հաստատել շտապ օգնության հետ։

Շտապ օգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցույց տվել վիրավորին, այնուհետև նրան տեղափոխել Երևանի Հերացու անվան համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Երևան քաղաքի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ՝ Գոռ Առաքելյանի և Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատվել է պարեկների կողմից։

Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից ժամանել է քննչական խումբ՝ Արթուր Ադամյանի ղեկավարությամբ։ Քրեական գործ է հարուցվել, իսկ վիրավորի ինքնությունը դեռևս պարզվում է։

Վարորդը սթափության փորձաքննություն է անցել և ապացուցվել է, որ հարբած չի եղել։ Տվյալների համաձայն՝ մեքենան հաշվառված է «Լիկա Գրուպ» ընկերության վրա։

Ըստ օրենքի, ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվողը համարվում է անմեղ, մինչև դատարանը վերջնական դատավճիռ կտա։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։