Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հաճնի բնակելի շենքի նկուղը կեղտաջրով լցված է. քաղաքապետը՝ իրավապահների հետ անձնական խնդիրներով զբաղված»

9 Հուլիսի, 2025

69d84d6dd8044e79f94a60a7af2f3d0a_1752059771.webp

Հայաստանում կան քաղաքապետեր, որոնք ակտիվորեն արձագանքում են բնակիչների խնդիրներին, սակայն Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի գործողությունները քննադատության են արժանանում։ Տոռոզյան 17 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի նկուղային հարկն այս պահին լցված է կեղտաջրով, ինչն առաջացնում է գարշահոտություն և սանիտարական վտանգ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վկայությամբ՝ բնակիչները բազմիցս դիմել են և՛ «Վեոլիա ջուր» ընկերությանը, և՛ քաղաքապետարանին, սակայն խնդիրը մնում է անլուծելի։ Ավելին, քաղաքապետի աշխատակիցներից մեկը սպառնացել է այն բնակչին, ով մտադիր էր հարցը հրապարակել՝ մարզպետարանին ուղղված բողոքով։

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին տեղյակ է պահված խնդրի մասին։ Նա խոստացել է պարզել՝ պատասխանատվությունը կրում է «Վեոլիա ջուր»-ը, թե քաղաքապետարանը, և ապահովել խնդրի արագ լուծումը։

Օրենքի տեսանկյունից ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող անձինք համարվում են անմեղ, մինչև դատարանի վերջնական դատավճիռը։