Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հայաստան-Արգենտինա գործարար համաժողովը Երևանում կանցկացվի աշնանը. Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Խավիեր Միլեյին»

9 Հուլիսի, 2025

`

default.jpg

Ուղերձ Արգենտինայի նախագահին՝ ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին երկրի ազգային տոնի կապակցությամբ:

Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Արգենտինայի Հանրապետության ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարգավաճում:

Հայաստանը և Արգենտինան կապված են բարեկամական հարաբերություններով և ընդհանուր արժեքներով: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ նպաստելով երկու ժողովուրդների շահերին:

Երկրների միջև համագործակցությունն արդեն բազմաբնույթ է և կշարունակի ընդլայնվել՝ նպաստելով տնտեսական ու մշակութային առաջընթացին:

Հատկապես ուրախ եմ նշել, որ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում կանցկացվի Հայաստան-Արգենտինա գործարար համաժողով: Սա լավ հնարավորություն է երկու երկրների գործընկերությունը խորացնելու համար:

Օգտվելով առիթից՝ հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան համաժողովի ժամանակ կամ Ձեզ հարմար ժամկետում: Կարծում եմ, որ Ձեր այցը կնպաստի քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում նոր ձեռքբերումների»:

`