Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստում կհաստատվի Հայաստանի առաջընթացի զեկույցը»

9 Հուլիսի, 2025

default.jpg

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակությունը հուլիսի 7-9-ը Փարիզում մասնակցում է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։

Նիստերի ընթացքում կհաստատվի Հայաստանի առաջընթացի զեկույցը, որը ներառում է վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կողմից իրականացված աշխատանքները՝ կապված ՏՀԶԿ-ի Ստամբուլյան գործողությունների ծրագրի հինգերորդ փուլի գնահատման շրջանակում ստանձնած հանձնառությունների կատարման հետ։

Զեկույցում ներկայացված են հակակոռուպցիոն բարեփոխումները՝ ներառյալ քաղաքականության կատարելագործումը, շահերի բախման կանխարգելման և հայտարարագրման համակարգերի բարելավումը, ազդարարների պաշտպանության մեխանիզմների ամրապնդումը, բիզնեսում ու պետական գնումներում բարեվարքության խթանումը, ինչպես նաև դատական ու դատախազական համակարգերի անկախության ապահովումը և կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների արդյունավետության բարձրացումը։