Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱԺ-ն հաստատեց Արթուր Սարգսյանի կալանավորումը՝ վճռական քայլ դեպի արդարադատություն

8 Հուլիսի, 2025

default.jpg

Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 8-ին, 62 կողմ, 0 դեմ ձայներով, համաձայնություն է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու մասին հարցին։

Այս որոշումից հետո խորհրդարանը կքննարկի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացրած եւս մեկ միջնորդագիր՝ կապված Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու թույլտվության հետ։

Հիշատակենք, որ ավելի վաղ Ազգային ժողովը հաստատել էր նրա դեմ հանրային քրեական հետապնդում սկսելու հարցը։

Պատգամավորի կալանավորման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի դատարանը։

Նշենք, որ պատգամավորին վերաբերող միջնորդագրերը կապված են Քննչական կոմիտեի կողմից քրեական գործ հարուցված դեպքերի հետ։ Դեպքերը վերաբերում են «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստական գործողություններին։ Ավելի վաղ հրապարակվել էին գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված աուդիոձայնագրություններ։