Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը լիովին համահունչ է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի տեսլականին. Միրզոյան

7 Հուլիսի, 2025

default.jpg

Աշխարհի տարբեր երկրներն այսօր ջանքեր են ներդնում նոր լոգիստիկ սխեմաներ մշակելու համար՝ միջպետական կապերն ամրապնդելու նպատակով։ Այս համատեքստում Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը դառնում են այդ գործընթացի կարևոր մաս։ Այս մասին Չինաստանի CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ամբողջությամբ տեղավորվում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարության մեջ։ Խնդիրն այն է, որ ստեղծվեն ավելի արդյունավետ կապեր Եվրոպայի ու Արևելյան Ասիայի, Փարիզի ու Պեկինի միջև։ Մենք հստակ պատկերացնում ենք ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժը Փարիզից դեպի Պեկին՝ Հարավային Կովկասով, Հայաստանով, հետո Կենտրոնական Ասիայով ՝ մասնավորապես Ղազախստանով»,- նշել է Միրզոյանը։

«Եթե այս լոգիստիկ միջանցքը կիրառվի գործնականում, անկախ նրանից, թե այն կկոչվի «Խաղաղության խաչմերուկ» թե «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», այն կօգտակարի բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ինչպես նաև կօգնի կառավարություններին հասնել իրենց հիմնական նպատակին՝ իրենց քաղաքացիների բարեկեցության ապահովմանը»,- ավելացրել է նա։

Նա նաև հիշատակել է, որ այս աշնանը Չինաստանի Տյանցին քաղաքում կանցկացվի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։ Որպես ՇՀԿ երկխոսության գործընկեր՝ Հայաստանը ամեն տարի աճ է գրանցում Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության մեջ։