Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վրաստանում ձերբակալվել է Silk Road Group-ի հիմնադիր Գեորգի Ռամիշվիլին

7 Հուլիսի, 2025

default.jpg

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Silk Road Group, Silknet և Euronews Georgia ընկերությունների հիմնադիր Գեորգի Ռամիշվիլին ձերբակալվել է օրինականացված զենք անօրինական կերպով կրելու կասկածանքով։

Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ կիրակի օր՝ հուլիսի 6-ին, Թբիլիսիի օդանավակայանում անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են զենք, փամփուշտներ և պահատուփ՝ բիզնեսմենի ձեռքի ուղեբեռում։ Չնայած զենքն օրինական էր և գրանցված Ռամիշվիլու անունով, նա չուներ այն կրելու թույլտվություն։

Ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի՝ այսպիսի դեպքերում մեղավորին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Ոստիկանությունը հետաքննությունը շարունակում է: