Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Երեք օրում բացահայտված 193 հանցագործություն. 52 ավտովթար, 1 զոհ և 68 վիրավոր»

7 Հուլիսի, 2025

default.jpg

ՆԳՆ ոստիկանությունը հրապարակել է Հայաստանում հուլիսի 4-7-ը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ։

Այդ ժամանակահատվածում բացահայտվել է 193 հանցագործություն, որոնցից 2-ը կատարվել էին ավելի վաղ։

Հանցագործությունների բաշխումն ըստ կատեգորիաների հետևյալն է.

  • 27 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 20 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը չունեցող անձանց կողմից վարելու,
  • 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 8 դեպք՝ խուլիգանության,
  • 7 դեպք՝ վստահված գույքի հափշտակման,
  • 5 դեպք՝ խարդախության,
  • 5 դեպք՝ պետական սահմանն ապօրինի հատելու,
  • 5 դեպք՝ թմրամիջոցների մաքսանենգության,
  • 4 դեպք՝ սառը զենք կրելու,
  • 3 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,
  • 3 դեպք՝ թմրանյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
  • 3 դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,
  • 3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
  • 3 դեպք՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու,
  • 2 դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության,
  • 2 դեպք՝ վստահված գույքի հափշտակման,
  • 2 դեպք՝ պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու,
  • 2 դեպք՝ դատական ակտը չկատարելու։

Բացահայտվել են նաև հետևյալ հանցագործությունների դեպքեր.

  • խոշտանգում,
  • սպանություն,
  • մարդու առևանգում,
  • շորթում,
  • անօրինական միգրացիայի կազմակերպում,
  • ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու,
  • փաստաթղթի կեղծիք,
  • փաստաթղթեր հափշտակելու,
  • հարկեր, տուրքեր չվճարելու,
  • անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության,
  • անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու,
  • հրազենի ապօրինի շրջանառության,
  • հողը փչացնելու,
  • բժշկական գաղտնիքը հրապարակելու,
  • աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու,
  • երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է.

  • 1 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1 դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։

Հայտնաբերվել են.

  • 9 հետախուզվող անձ,
  • 2 անհետ կորած,
  • 2 անձ կամավոր ներկայացել է։

Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 1 դեպք։

Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն

Վերջին 3 օրում գրանցվել է 52 ավտովթար, որոնց հետևանքով.

  • 1 մարդ զոհվել է,
  • 68 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։