Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ճամբարակի սարսափելի պայթյունը՝ զոհեր, փլատակներ, տուժածներ. իշխանությունները խոստանում են, բայց հարցերն ավելանում են

11 Հունիսի, 2025

Այսօր՝ հունիսի 11-ի առավոտյան, ժամը 08։34-ին, Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթյուն՝ ուղեկցված հրդեհով և բազմահարկ շենքի մասամբ փլուզմամբ։ Ըստ նախնական վարկածի՝ պատահարի պատճառը բնակարանում տեղի ունեցած գազի պայթյունն է։

Պայթյունի հետևանքով փլուզվել են շենքի 3-րդ հարկի բնակարանը, ինչպես նաև մասամբ՝ 2-րդ և 4-րդ հարկերին պատկանող բնակարանները։ Ավելին՝ վնասվել են նաև կից մուտքի մի շարք բնակարաններ։

Նախնական տվյալներով՝ կա 3 զոհ, ևս 2 քաղաքացի որոնվում է փլատակների տակ, իսկ 11 մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոններ։ Նրանցից 3-ի առողջական վիճակը թույլ չի տալիս բուժումը շարունակել տեղում, և այժմ կազմակերպվում է նրանց տեղափոխումը Երևանի հիվանդանոցներ։ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար։Տեղում գործում են ՀՀ ՆԳՆ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համատեղ ուժերը։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ փրկարարական աշխատանքներին մասնակցում է շուրջ 230 ծառայող, որոնողական աշխատանքները ղեկավարում է ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Միևնույն ժամանակ, ըստ ՏԿԵ նախարարության՝ այժմ իրականացվում է բնակիչների կարիքների գնահատում, տրամադրվում են անհրաժեշտ դեղորայք, սնունդ, իսկ հարկ եղած դեպքում նաև՝ ժամանակավոր կացարան։Ճամբարակի դեպքը պարզապես «ցավալի միջադեպ» չէ։ Սա բացահայտում է Հայաստանում տարիներով անհետևողական գազամատակարարման համակարգի վերահսկման խոցելիությունը, բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի անտեսումը և քաղաքացիների անվտանգության երաշխիքի բացակայությունը։

Ո՞ւր էին պրոֆիլային կառույցները մինչև այս պայթյունը։ Երբ է վերջին անգամ ստուգվել շենքի գազամատակարարման համակարգը։ Հաստատ չխոսենք շենքերի տեխնիկական վիճակի մոնիտորինգի բացակայության մասին։ Սա ոչ միայն ճակատագրի հեգնանք չէ, այլ՝ վարչարարության ձախողում, որի հետևանքով մահացան մարդիկ, իսկ ընտանիքներ մնացին անտուն։

Այսօր իշխանությունները խոստանում են կարիքների գնահատում, ժամանակավոր կացարաններ, դեղորայք։ Բայց քաղաքացիները սպասում էին կանխարգելում, ոչ թե հետևանքների կառավարում։ Որպես պետություն՝ մենք կրկին կանգնած ենք փաստի առաջ՝ առանց արդյունավետ կանխարգելման քաղաքականության, առանց պատասխանատվության համակարգի։

Հարցն այսօր միայն Ճամբարակի պայթյունը չէ։ Հարցն այն է, թե ո՞րն է լինելու հաջորդ բնակարանը, որտեղ կպայթի գազը։ Եվ ով է պատասխան տալու մինչև այդ։