Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պուտին․ ԲՐԻԿՍ-ի տնտեսական ցուցանիշները զգալիորեն գերազանցում են G7-ի տվյալներին

6 Հուլիսի, 2025

default.jpg

ԲՐԻԿՍ-ը տնտեսական առումով զգալի առավելություն ունի G7-ի նկատմամբ։ 2025 թվականի գնահատականներով, G7-ի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) մոտ մեկ քառորդով ցածր է ԲՐԻԿՍ-ի ցուցանիշից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը նշել է, որ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների ծավալը կայուն աճ է գրանցում։

Ռուսաստանի նախագահի խոսքով, լիբերալ գլոբալիզացիայի մոդելը սպառվել է, իսկ ԲՐԻԿՍ-ի դերը համաշխարհային տնտեսությունում մեծանում է։

Պուտինը ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ը ունի բազմաթիվ համախոհներ Հարավի և Արևելքի երկրներում՝ դառնալով ազդեցիկ տնտեսական կազմակերպություն։