Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Արտակարգ՝ Կոտայքում․ «ՎԱԶ 2110»-ում հրդեհի հետևանքով մեքենան մետաղե ջարդոն է դարձել, վարորդը հոսպիտալացված է»

6 Հուլիսի, 2025

**Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Գառնիում**

342824a63ddc2cde66abeb6575a2e75a_1751804664.webp

Հուլիսի 5-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում այրվել է մարդատար ավտոմեքենա։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել և օպերատիվ միջոցներ ձեռնարկել։

Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Գառնիի կամավոր հրշեջ-փրկարարական խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գևորգ Մարզպետունի փողոցում՝ Սպարտակ Ս.-ին պատկանող «ՎԱԶ 2110» մակնիշի մեքենայում, որը ամբողջությամբ այրվել է։

Վթարի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի աշխատակազմը՝ Լևոն Բադալյանի, Վահագն Կարապետյանի, Կառլեն Բաղյանի, Դավիթ Հովհաննիսյանի և Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկներ Նարեկ Գրիգորյանը և Կարեն Վարդանյանը։

Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը տեղական ուժերով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի հետաքննությանը միացել է նաև Գառնիի համայնքային ոստիկանության բաժինը՝ Հրաչյա Աթաբեկյանի ղեկավարությամբ։ Փաստաթղթերը կազմվել են և կարող են փոխանցվել Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչություն։

Ըստ օրենքի, կասկածյալը համարվում է անմեղ, մինչև նրա մեղավորությունը դատարանի վճռով հաստատվի։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի