Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վանաձորում «Mercedes»-ը բախվել է «Opel»-ին. Լոռու մարզի պարեկներն ու Վանաձորի շտապօգնությունը օպերատիվ միջամտել են (ՖՈՏՈՐԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒ)

6 Հուլիսի, 2025

**Վթար Վանաձորում․ Mercedes-ը և Opel-ը բախվել են, տուժածը բուժօգնություն է ստացել**

8029a03da9173e5613d38d7be9546107_1751798415.webp

Հուլիսի 6-ին, ժամը 13:30-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ավտովթար է տեղի ունեցել։ Մերցեդես և Օպել մակնիշի մեքենաները բախվել են Կարեն Դեմիրճյան և Տերյան փողոցների խաչմերուկում։

Տեղեկությունների համաձայն՝ բախման հետևանքով մեկ անձ օգնություն է ստացել ժամանած շտապօգնության բժիշկների կողմից, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց։

Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի և ավագ տեսուչ Արման Սուքիասյանի ղեկավարությամբ։ Նրանք սահմանազատել են տարածքը և փաստաթղթեր են ձևակերպում վթարի հանգամանքները պարզելու համար։

Հիշեցնում ենք, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը համարվում է անմեղ, մինչև նրա մեղավորությունն ապացուցվի դատարանի վճռով՝ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն։