Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի պատճառով»․ Սինանյանի հոր գրառումը Բաքվի բանտում գտնվողների վերաբերյալ

6 Հուլիսի, 2025

default.jpg

Իր հրապարակած գրառման մեջ Բաքվում գտնվող հայ գերիների մասին արտահայտվել է Նուրան Սինանյանը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայրը։ Նրա պնդմամբ՝ ձերբակալված անձինք բանտարկվել են իրենց «ախմախ խելքի» պատճառով, և դա կապ չունի այն բանի հետ, թե ում կողմից են ձերբակալվել։

Նուրան Սինանյանի գրառման սքրինշոթը հրապարակել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը իր սոցիալական մեդիայի էջում։ Խաչատրյանը նշել է, որ գրառումը տեղադրված է Բաքվի ու Երևանի բանտերում գտնվող Դավիթ Իշխանյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ ուղղված գրառման տակ։

Պատգամավորն առանձնացրել է, որ Զարեհ Սինանյանի հրապարակումները, որոնք, ըստ նրա, Սփյուռքը պառակտում են, լայն տարածում են գտնում։