Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**Թուրքիայում վանդակից փախած առյուծը հարձակվել է տղամարդու վրա. կենդանին դեռ չի գտնվել**

6 Հուլիսի, 2025

default.jpg

Թուրքիայի Անթալիա նահանգում առյուծը դուրս է պրծել վանդակից ու հարձակվել մարդու վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Մանավգաթի շրջանում։

Ըստ տեղի լրատվամիջոցների, կիրակի գիշերը Lion Land կենդանաբանական այգուց փախել է Զևս արու առյուծը։ Կենդանին հարձակվել է մոտակայքում աշխատող մի տղամարդու վրա։ Գիշատիչը վնասվածքներ է հասցրել տղամարդուն, որին հետագայում տեղափոխել են հիվանդանոց։

Իշխանությունները, ստանալով ահազանգը, ակտիվացրել են ոստիկանության և ժանդարմերիայի ուժերը։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև անօդաչու թռչող սարքեր։ Բնակիչներին խորհուրդ է տրվել խուսափել այն վայրերից, որտեղ նկատվել է առյուծը։

Մինչև հիմա կենդանուն բռնել չեն հաջողվել։ Որոնումները շարունակվում են։