Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրան նախագահին նախազգուշացրել էին Ադրբեջանի ու բռնազավթված Ղարաբաղի այցի ռիսկերի մասին

6 Հուլիսի, 2025

default.jpg

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր ուղևորությունը դեպի Ադրբեջան և Ադրբեջանի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղ անցել է առանց միջադեպերի: Որոշ մտավախություններ կային, սակայն այն լիովին անվտանգ էր:

Փեզեշքիանը նշել է, որ Թուրքիայի նախագահի հետ վերջին հանդիպումը եղել է արդյունավետ և կառուցողական: «Քննարկել ենք և՛ տնտեսական հարցեր, և՛ սիոնիստական ագրեսիան: Թուրքիայի նախագահը հստակ դիրք է ունեցել՝ դատապարտելով սիոնիստական ռեժիմի գործողությունները, և մենք համաձայնեցինք շարունակել համակարգում դիվանագիտական ոլորտում»,- ասել է նա:

Իրանի նախագահը նաև ավելացրել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն անցել է բարեհաջող: «Նիստը տեղի է ունեցել բարեկամական մթնոլորտում: Տնտեսական և տարածաշրջանային համագործակցության հարցերում հասել ենք կարևոր պայմանավորվածությունների»,- հայտարարել է Փեզեշքիանը: