Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թրամփը հայտնել է՝ Չինաստանի հետ TikTok-ի վաճառքի բանակցություններ կսկսի մոտ ապագայում

5 Հուլիսի, 2025

default.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երկուշաբթի կամ երեքշաբթի Չինաստանի հետ բանակցություններ են սկսվելու TikTok-ի ամերիկյան ակտիվների վաճառքի շուրջ։ Նա նշել է, որ գործարքը «գործնականում» կնքված է։

«Կարծում եմ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի կսկսենք բանակցությունները Չինաստանի հետ։ Հնարավոր է՝ կխոսենք նախագահ Սի Ծինփինի կամ նրա ներկայացուցիչներից մեկի հետ, բայց մենք արդեն գործարք ունենք», — հայտարարել է Թրամփը ուրբաթ օրը Air Force One ինքնաթիռում լրագրողներին։

ԱՄՆ նախագահը նաև հիշատակել է իր և Սի Ծինփինի հնարավոր հանդիպումը՝ նշելով, որ ինքը կարող է այցելել Չինաստան, կամ Չինաստանի ղեկավարը կարող է ժամանել ԱՄՆ։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս երկու երկրների ղեկավարները փոխանակել են հրավերներ՝ պետական այցերի շրջանակներում։

Նաև, անցյալ ամիս Թրամփը մինչև սեպտեմբերի 17-ը երկարաձգել է TikTok-ի ամերիկյան ակտիվների վաճառքի ժամկետը։ Հարկ է նշել, որ չինական ByteDance ընկերությանը պատկանող այս հավելվածն ԱՄՆ-ում ունի ավելի քան 170 միլիոն օգտատեր։

Վաղուց շրջանառվել է տեղեկություն, որ TikTok-ի գործունեությունը ԱՄՆ-ում պետք է փոխանցվի նոր ստեղծված ընկերության, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանելու է ամերիկացի ներդրողներին։ Այս գարնանը կնքված գործարքը, սակայն, կասեցվել էր՝ Թրամփի՝ Չինաստանից ներկրվող ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու հայտարարությունից հետո։ Լրացուցիչ լարվածության պատճառ է դարձել նաև Չինաստանի կողմից այդ գործարքի հաստատման մերժումը։