Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Անձրեւը կարճատեւ կլինի. օդի ջերմաստիճանը 5-8 աստիճանով կբարձրանա

5 Հուլիսի, 2025

Երևանում և մարզերում սպասվում է անձրևներ ու ամպրոպ

default.jpg

Երևանում հուլիսի 5-ի երեկոյան ժամերին, հուլիսի 6-ին գիշերը և երեկոյան նախատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-ից 10-ը եղանակը կլինի առանց տեղումների։ Ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա մինչև 17-21 մ/վ, իսկ երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Մարզերում հուլիսի 5-ի ցերեկը, 6-ին գիշերը և կեսօրից հետո, ինչպես նաև հուլիսի 7-ից 10-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ ու ամպրոպ։ Հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին որոշ վայրերում տեղացող անձրևները կլինեն հորդառատ։ Քամին հիմնականում հյուսիսարևմտյան կլինի՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպի պահերին նրա արագությունը կհասնի 19-23 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, իսկ հուլիսի 6-ից 10-ը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։