Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանը կոչ է արել համաշխարհային հանրությանը դատապարտել Իսրայելի հարձակումը Իրանի Էվին բանտի հիվանդանոցի վրա

5 Հուլիսի, 2025

default.jpg

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Իսրայելի հարձակումը Թեհրանի Էվին բանտի հիվանդանոցի վրա։

Շաբաթ օրը սոցիալական ցանցերում Բաղային հայտարարել է, որ 2025 թվականի հունիսի 23-ին Իսրայելի հարձակման հետևանքով Էվին բանտի հիվանդանոցում զոհվել է 79 մարդ։

«Իսրայելի ռազմական ագրեսիայի դադարից անմիջապես հետո բացահայտվում են Նեթանյահուի կառավարության նոր հանցագործությունները Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում, որոնք դարձել են հարվածների թիրախ», — ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նոր տեսանյութերի հղում անելով՝ Բաղային մեղադրել է Իսրայելին Էվին բանտի հիվանդանոցի վրա հունիսի 23-ին կատարած ավիահարվածի համար։ Զոհերի թվում են բանտարկյալների հարազատներ, բժշկական անձնակազմ և քաղաքացիներ, որոնք զոհվել են փլատակների տակ։