Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**Թրամփը նախատեսում է UFC-ի խառը մենամարտ կազմակերպել Սպիտակ տան տարածքում**

5 Հուլիսի, 2025

default.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2026 թվականին Սպիտակ տան հարակից տարածքում կկայանա Ultimate Fighting Championship (UFC) մենամարտ՝ նվիրված ԱՄՆ-ի 250-ամյակին։ NPR-ի հաղորդմամբ՝ միջոցառումը լինելու է տոնական ծրագրի մաս։

Միջոցառման մասին Թրամփը խոսել է հինգշաբթի օրը՝ Այովա նահանգի Դե Մոյն քաղաքի տոնավաճառի ժամանակ։ Նա նշել է, որ UFC-ի նախագահ Դանա Ուայթը պատրաստվում է կազմակերպել խառը մենամարտերից մեկը Սպիտակ տան հարևանությամբ։

«Մեր տարածքը շատ մեծ է, այնտեղ հնարավոր կլինի մինչև 25 հազար հանդիսատես տեղավորել»,― ասել է Թրամփը՝ շեշտելով, որ մենամարտը կլինի լիարժեք և հանդիսավոր։

ԱՄՆ նախագահը բազմիցս մասնակցել է UFC-ի մրցաշարերին։ Վերջին անգամ նա այցելել էր հունիսին՝ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում կայացած միջոցառմանը։ 2001 թվականին Թրամփը Ատլանտիկ Սիթիի իր Trump Taj Mahal կազինոյում կազմակերպել էր UFC-ի մրցամարտ։

Թրամփը սերտ կապեր ունի UFC-ի ղեկավար Դանա Ուայթի հետ։ Անցյալ տարի Ուայթը հանդես էր եկել Հանրապետական կուսակցության համագումարում՝ աջակցելով Թրամփի նախագահական քարոզարշավին։