Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Բարձր եմ գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու Ձեր տեսլականը». Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Դոնալդ Թրամփին

4 Հուլիսի, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել է երկրի Անկախության օրվա կապակցությամբ։ Կառավարության պաշտոնական ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Հայաստանի Հանրապետության կառավարության, ժողովրդի և իմ անունից՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորում եմ Ձեզ և ամերիկյան ժողովրդին։

Հայաստանն ու ԱՄՆ-ն միավորված են պատմական բարեկամությամբ, ժողովրդավարական արժեքներին նվիրվածությամբ և ազատության, արդարության պաշտպանությամբ:

Հայաստանը կարևորում է ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացումը՝ հատկապես առևտրի, տեխնոլոգիաների, էներգետիկայի ու ենթակառուցվածքների ոլորտներում:

Բարձր եմ գնահատում աշխարհում խաղաղություն հաստատելու Ձեր ջանքերը։ Վստահ եմ, որ ԱՄՆ-ն կնպաստի Հարավային Կովկասում կայունության հաստատմանը։ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին՝ հիմնված տարածքային ամբողջականության ու միջազգային իրավունքի սկզբունքների վրա:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ ամերիկյան ժողովրդին՝ բարգավաճում և զարգացում»: