Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ամերիկացի պահակախմբերը Գազայում սննդի համար հերթ կանգնած պաղեստինացիների վրա կրակ են բացել

4 Հուլիսի, 2025

default.jpg

Գազայի հատվածում մարդասիրական օգնություն բաժանող կետերում աշխատող ամերիկացի անվտանգության աշխատակիցները մարտական փամփուշտներ և լուսարձակային նռնակներ են օգտագործել սնունդ ստանալու համար հավաքված պաղեստինցիների նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է Associated Press-ը՝ հղում անելով երկու ամերիկացի կապալառուների վկայություններին և տեղում նկարահանված տեսանյութերին։

Աղբյուրները, որոնք խնդրել են չհրապարակել իրենց անունները, պատմել են, որ այս դեպքերը տեղի են ունեցել օգնության բաշխման առնվազն մեկ կետում։ Euronews-ի տվյալներով՝ նրանց ցուցմունքներին զուգահեռ, Գազայի մարդասիրական հիմնադրամի ներքին փաստաթղթերն ու նամակագրությունները նույնպես վկայում են այդ իրավիճակի մասին։ Տեսանյութերում երևում են հարյուրավոր պաղեստինցիներ, որոնք սպասում են սննդի փաթեթներ ստանալուն։ Լսվում են անգլերեն խոսող տղամարդկանց ձայներ, ովքեր քննարկում են, թե ինչպես ցրել ամբոխը։ Կադրերում նաև հնչում են կրակոցներ, իսկ “Ոնց որ թե մեկին խփեցիր” արտահայտությունից հետո անվտանգության աշխատակիցը նշում է, որ կարող է Իսրայելի պաշտպանության բանակի տանկեր կանչել՝ “ուժը ցույց տալու համար”:

Associated Press-ի աղբյուրները նշել են, որ հիշում են առնվազն մեկ դեպք, երբ անվտանգության աշխատակիցները վիրավորել են բուժօգնության սպասող անձի։ Նրանք պարզաբանել են, որ իրենց հրապարակային մտահոգությունն արտահայտելու պատճառը այն է, որ, իրենց կարծիքով, վարձված անձնակազմը հաճախ անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն չունի։

Գազայի մարդասիրական հիմնադրամի հետ համագործակցող լոգիստիկ ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ օգնության կետերում լուրջ վնասվածքներով անձինք չեն գրանցվել։ Նրա խոսքով՝ կետերի բացման առաջին օրերին, երբ մեծ թվով մարդիկ էին հավաքվում, պահակախումբը նախազգուշական կրակոցներ էր արձակում՝ ամբոխը վերահսկելու նպատակով։