Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին

3 Հուլիսի, 2025

default.jpg

Հայաստանի Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրների հետ։ Նախագահը շնորհավորել է դեսպանին Կանադայի ազգային տոնի կապակցությամբ և խնդրել փոխանցել բարեմաղթանքներ երկրի ղեկավարությանն ու ժողովրդին։ Այս մասին տեղեկացրել է նախագահի աշխատակազմը։

«Վերջին տարիներին մեր երկրների հարաբերությունները զգալի առաջընթաց են արձանագրել։ Շնորհակալություն եմ հայտնում Կանադայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար, հատկապես անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում։ Այս գործոնը կարևոր է ցանկացած պետության համար, քանի որ անվտանգությունն ու զարգացումը հենվում են հենց դրա վրա»,— նշել է Վահագն Խաչատուրյանը։

Նա նաև գնահատել է Կանադայի դերը Հայաստանին դժվարին պահերին ցուցաբերած աջակցության գործում, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելության շրջանակներում տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը։

Դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է հայ-կանադական բարեկամությունը տոնելու հնարավորության համար։ «Անցյալ տարվա ընթացքում մեր հարաբերությունները զգալիորեն զարգացել են, և մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը»,— ասել է նա։

Թըրները հավելել է, որ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը տարածաշրջանում կայունությունն ապահովելու ուղղությամբ և կշարունակի օժանդակել երկրի ժողովրդավարական զարգացմանն ուղղված ծրագրերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Կանադայի միջև տնտեսական, առևտրային և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Կարևորվել է նաև խորհրդարանական դիվանագիտության զարգացումը և քաղաքական մշակույթի բարելավման համար կանադական փորձի օգտագործումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մշակութային կապերի ամրապնդմանը, մասնավորապես՝ ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցության հնարավորություններին։