Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի վարորդի «MAN» կցորդավոր բեռնատարը կողաշրջվել է, պարեկներն ու հրշեջ-փրկարարները միջամտել են

3 Հուլիսի, 2025

Ավտովթար Սյունիքի մարզում՝ բարեբախտաբար տուժածներ չկան

b77a05fa01f3a4a87f7251e1368f74ab_1751541386.webp

Այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 07:00-ի սահմաններում Սյունիքի մարզում տեղի է ունեցել ավտովթար։ Երևան-Կապան ճանապարհի 231-րդ կիլոմետրի հատվածում Իրանի քաղաքացի 58-ամյա Աբոլղասեմ Ս.-ն իր «MAN» բեռնատարով կողաշրջվել է։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել Սյունիքի մարզի Պարեկային ծառայության աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի ղեկավարությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկներ Գուրգեն Ղալամյանը և Ասքանազ Շահինյանը։

Վթարի վայր են ժամանել նաև Սյունիքի մարզային փրկարարական ծառայության աշխատակիցներ։

ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։

Նշում. ՀՀ օրենսդրությամբ մեղադրյալը համարվում է անմեղ, մինչև նրա մեղավորությունը վերջնականապես ապացուցվի դատարանի կողմից: