Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արթուր Չախոյանը՝ տխրահռչակ տիկտոկերը, զգալով Քանաքեռ-Զեյթունի բնակիչների սպառնալիքը, Սասնա էպոսի բոզ նապաստակի նման փախուստի դիմեց

3 Հուլիսի, 2025

6f5416863f3d170bd777c590ca256604_1751544891.webp

**Տիկտոկեր Արթուր Չախոյանի տարածած տեղեկությունը կեղծ է. բնակիչները հերքում են**

Հուլիսի 2-ին տիկտոկեր Արթուր Չախոյանը իր սոցիալական էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ պնդում էր, թե Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը Ավետիսյան փողոցում անորակ աշխատանքներ է կատարել։ Սակայն տեղում անցկացված ստուգումները ցույց տվեցին, որ իրադարձությունները այլ ընթացք են ունեցել։

Տեղի բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմեցին, որ փողոցում կատարվող աշխատանքները կապ չունեն թաղապետարանի կամ Երևանի քաղաքապետարանի հետ։ Խնդիրը ծագել էր բնակարանների կոյուղագծերի վերանորոգման կապակցությամբ, որը կատարվել է բնակիչների ինքնակառավարման ներքո։

**Բնակիչները պատմում են.**

«Մեր կոյուղագիծը խցանվել էր, և դիմեցինք «Վեոլիա Ջուր»։ Նրանք հաստատեցին, որ խնդիրը պետք է լուծենք մենք՝ տան սեփականատերերը։ Փողոցը քանդեցինք խողովակաշարը փոխելու համար, հետագայում որոշեցինք նաև ասֆալտապատել։ Արթուր Չախոյանը անցնելիս կատարյալ ապատեղեկատվություն է տարածել։ Նրա խոսքերը զրպարտություն են»։

Բացի այդ, բնակիչները շնորհակալություն են հայտնել Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանին և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ փողոցում անվտանգությանն ուղղված աշխատանքների համար։ Շրջանի ղեկավարությունը փոխարինել էր անհայտ անձանց կտրած ծառերը, տնկել նորերը և տեղադրել նստարաններ։

**Ծանուցում.**
Հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի կողմից՝ համաձայն ՀՀ օրենսդրության։