Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հայաստանում եղանակային պայմանները. վերջին տվյալներն ու կանխատեսումները»

3 Հուլիսի, 2025

default.jpg

Հայաստանի մի շարք մարզերում հուլիսի 4-ի գիշերը և ցերեկը կարճատև անձրևներ ու ամպրոպներ են սպասվում, ինչպես նաև կարող է նկատվել կարկուտ։ Օդերևութաբանները նշում են, որ ամպրոպների ժամանակ հյուսիսարևմտյան քամիները որոշ վայրերում կարող են հասնել 19-23 մ/վրկ արագության։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, սակայն շաբաթ օրը կրկին նվազելու է նույնքան։

«Հայպետհիդրոմետի» տվյալներով՝ Երևանում գիշերը և երեկոյան ժամերին կարճատև անձրևներ ու ամպրոպներ են սպասվում։ Ամպրոպների ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 17-21 մ/վրկ, իսկ երեկոյան՝ 15-18 մ/վրկ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կկազմի +14-ից +16 աստիճան, իսկ հաջորդ օրը կեսօրին՝ +26-ից +28։

Մարզերում ջերմաստիճանային ռեժիմը հետևյալն կլինի.

— Շիրակ՝ գիշերը՝ +5-ից +10, ցերեկը՝ +16-ից +20,
— Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +5-ից +9, ցերեկը՝ +15-ից +19,
— Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +12-ից +15, ցերեկը՝ +22-ից +25,
— Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +5-ից +9, ցերեկը՝ +15-ից +19,
— Լոռի՝ գիշերը՝ +6-ից +11, ցերեկը՝ +15-ից +19,
— Տավուշ՝ գիշերը՝ +11-ից +15, ցերեկը՝ +17-ից +20,
— Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +5-ից +9, ցերեկը՝ +15-ից +18,
— Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +11-ից +15, ցերեկը՝ +22-ից +26,
— Արարատ՝ գիշերը՝ +15-ից +17, ցերեկը՝ +27-ից +30,
— Արմավիր՝ գիշերը՝ +13-ից +16, ցերեկը՝ +27-ից +30,
— Վայոց Ձորի լեռներ՝ գիշերը՝ +6-ից +10, ցերեկը՝ +16-ից +20,
— Վայոց Ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +14-ից +17, ցերեկը՝ +27-ից +30,
— Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +15-ից +19, ցերեկը՝ +22-ից +26,
— Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +8-ից +12, ցերեկը՝ +16-ից +20: