Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագիր. որո՞նք են նոր բնակավայրերը»

3 Հուլիսի, 2025

default.jpg

Պետությունը փոփոխել է Արցախից բռնագաղթածների բնակարանային աջակցության ծրագիրը։ Կառավարությունը հաստատել է բնակավայրերի նոր ցանկ, որում ներառվելու են ավելի շաիւ համայնքներ։

«Այս նախագծով առաջարկվում է սահմանել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ»,– հայտարարել է Առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով ծրագրի թարմացումները։

Նրա խոսքով, ներկայիս ցանկում ներառված է 57 համայնքի 452 բնակավայր, իսկ թարմացված տարբերակով այդ թիվը կաճի մինչև 611։ Բացի այդ, Արցախից տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար սահմանվել է 4 մլն դրամի օժանդակություն։

Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սկսվել են ծրագրի 3-րդ և 4-րդ փուլերի իրականացումը, որոնք կներառեն տեղահանվածների բոլոր թիրախային խմբերը։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը։ Նախկինում այն սահմանված էր մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։

Նախարարն ուղեկցել է, որ եթե տեղահանված ընտանիքը բնակարան ձեռք բերի ավելի ցածր գնով, քան տրամադրված օժանդակությունը, ապա մնացած գումարը կարող է օգտագործվել հետևյալ ուղղություններով՝

  • բնակարանի վերանորոգում կամ վարձավճարի վճարում,
  • գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում,
  • կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնում։

Նա նաև տեղեկացրել է, որ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով՝ ծրագրին դիմած, բայց օժանդակություն չստացած դիմումները վերանայելու համար։

Հուլիսի 1-ի դրությամբ ծրագրով օժանդակություն է տրամադրվել ավելի քան 1600 ընտանիքի, որոնցից 390-ն արդեն իրացրել են իրենց բնակարանային հնարավորությունը։