Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը Հայաստանի Հանրապետության համար կարևոր առաջնահերթություն է. ԱԳՆ խոսնակ»

3 Հուլիսի, 2025

default.jpg

Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն է։ Այդ մասին Արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է լրատվամիջոցի հարցմանը պատասխանելիս։

Հարցումում նշվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին առաջարկ է ներկայացրել՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապել Նախիջևանի հետ։ Լրատվամիջոցը հետաքրքրվել էր, թե ինչ տեսակետ ունի Երևանն այդ առաջարկի վերաբերյալ և արդյոք ծանոթացել է Բաքվի դիրքորոշմանը։

«Հայաստանն արդեն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որը դրական արձագանք է ստացել մի շարք միջազգային գործընկերների կողմից։ Բացի այդ, Հայաստանը ներկայացրել է այդ նախաձեռնությանը համահունչ լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր կողմերի համար։ Միևնույն ժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ պարբերաբար ներկայացնում են իրենց առաջարկները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ», – նշել է Անի Բադալյանը։

ԱԳՆ խոսնակի խոսքով՝ քննարկումները շարունակվում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ շահավետ և տարածաշրջանային ներուժն օգտագործող լուծումներ գտնելու համար։

Ադրբեջանը դեռևս չի մեկնաբանել «Քարնեգի»-ի հրապարակումը ԱՄՆ-ի առաջարկի վերաբերյալ։