Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԶԻՄ-ներ. Լատինաամերիկացին փոխհատուցում է պահանջել ICE-ի աշխատակիցների կողմից ձերբակալվելու համար:

3 Հուլիսի, 2025

2026852336.jpg?19962714441751504962

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 հուլիսի — NBC հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ԱՄՆ քաղաքացի լատինոամերիկյան ծագմամբ ուսանողը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ՝ պահանջելով 1 միլիոն դոլար փոխհատուցում՝ կապված Ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) աշխատակիցների կողմից իրեն ձերբակալելու հետ:

«MALDEF կազմակերպությունը (Լատինոամերիկացիների քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող) պաշտոնապես ծանուցել է կառավարությանը պատրաստվող քաղաքացիական հայցի մասին՝ 37-ամյա Ժոբ Գարսիայի դեմ, իբր, կատարված ֆիզիկական բռնություն, անօրինական ձերբակալություն ու ազատությունից զրկելու համար», — հաղորդում է հեռուստաալիքը:

MALDEF-ի խոսքով՝ Գարսիան, որը ասպիրանտ ու լուսանկարիչ է, ձերբակալվել է ICE-ի աշխատակիցների կողմից Հոլիվուդի ավտոկայանատեղիում և գետին գցվել: Նա այլ անցորդների հետ միասին փորձել է կանգնացնել մի վարորդի, որը մտադիր էր դուրս գալ ավտոմեքենայից, որն ICE-ի աշխատակիցները շրջապատել էին: Գարսիան ձերբակալվել է ու ավելի քան 24 ժամ անցկացրել մեկուսարանում:

MALDEF-ը համարում է, որ Գարսիայի ձերբակալությունն ու կալանքը ռասիստական դրդապատճառներով են եղել: Կազմակերպության կարծիքով՝ կառավարական գործակալների գործողությունները խախտել են Գարսիայի սահմանադրական իրավունքները՝ խոսքի ազատություն, լռության իրավունք, անհիմն խուզարկություններից ու ձերբակալություններից պաշտպանվածություն, ինչպես նաև արդար դատավարության իրավունք:

Ներքին անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Տրիշա ՄաքԼաֆլինը, որի խոսքերը հաղորդում է NBC-ն, մեկնաբանելով դեպքը, նշել է, որ Գարսիան հարձակվել է դաշնային գործակալի վրա ու բանավոր վիրավորել նրան: Նա կրկնել է Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի նախազգուշացումը, որ օրենքի պահպանության աշխատակցի դեմ ձեռք բարձրացնող յուրաքանչյուր ոք կենթարկվի պատասխանատվության՝ օրենքով նախատեսված լրիվ չափով: