Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Նիկոլ Փաշինյանն իր զիգզագ հայտարարություններով սփյուռքահայ գործարարին զոմբիացրել է՝ ամբողջ աշխարհի Հայությանը»

2 Հուլիսի, 2025

default.jpg

Սփյուռքահայ գործարար Վահե Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները վերաբերող տեսանյութում կտրուկ քննադատել է վարչապետին։ Կարապետյանի խոսքով, Փաշինյանը «զոմբիացնում է» աշխարհի հայերին իր «զիգզագ հայտարարություններով» և գործում որպես «խաբեբա»։

Կարապետյանը հատկապես անդրադարձել է վարչապետի՝ Թուրքիայում Ստամբուլի հայ համայնքի հետ ունեցած հանդիպմանը, որտեղ Փաշինյանն ասել է, որ ինքը չի կարող «պատասխանատու լինել աշխարհի բոլոր հայերի համար»։ Սփյուռքահայ գործարարը դա անվանել է մոլորեցնող հայտարարություն՝ ասելով. «Քեզ չեն ասում՝ ներկայացրու աշխարհի հայերին, այլ՝ պատասխանատվիր։ Տեղյա՞կ ես՝ ինչով ես պատասխանատու։ Դու պատասխանատու ես հայրենիքն անկորուստ պահելու համար։ Դա քո հայրենիքը չէ, այլ բոլորիսինն է»։

Կարապետյանը քննադատել է նաև վարչապետի՝ Հայ առաքելական եկեղեցու գործերին խառնվելը։ «Ի՞նչ իրավունք ունես եկեղեցու գործերին միջամտելու։ Դու ես քաղաքականացնում եկեղեցու գործերը։ Եկեղեցին իրավունք ունի բողոքել, երբ քանդվում են մեր կրոնական հիմքերը»,— նշել է նա։

Տեսանյութում կարելի է ծանոթանալ մանրամասներին։