Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հրդեհների աճ՝ խոտածածկ ու անտառածածկ տարածքներում. Բագրատ Վարդազարյան

2 Հուլիսի, 2025

default.jpg

Այս տարի Հայաստանում խոտածածկ և անտառային տարածքներում հրդեհների թիվը զգալիորեն աճել է՝ համեմատած նախորդ տարվա։ Այս մասին հուլիսի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փրկարարության գնդապետ Բագրատ Վարդազարյանը։

«Օրինակ՝ Արարատի մարզում այս տարի արդեն գրանցվել է 386 հրդեհ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ միայն 192։ Տավուշի մարզում անցած տարի հրդեհների թիվը կազմել է 281, իսկ 2024 թվականին՝ ընդամենը 72։

Ինչ վերաբերում է անտառային հողերում բռնկված հրդեհներին, ապա այստեղ նույնպես գրանցվել է զգալի աճ։ Եթե անցած տարի դրանց թիվը կազմել է 5, ապա այս տարի՝ 20։ Ընդհանուր՝ բուսածածկ ու խոտածածկ տարածքներում այս տարի գրանցվել է 2096 հրդեհ, իսկ անցած տարի՝ 787։ Այսպիսով, աճը կազմում է 2,7 անգամ»,-նշեց նա։

Վարդազարյանի խոսքով՝ համաշխարհային վիճակագրության համաձայն, բուսածածկ ու խոտածածկ տարածքներում բռնկվող հրդեհների գրեթե 95%-ը պայմանավորված է մարդկային գործոնով։ Միայն 5 տոկոսն է բնական գործոնների (կայծակ, ամպրոպ, անսանձ շոգ) արդյունք։

Հիդրոմետ եղանակային ծառայությունը հունիսի 30-ին տեղեկացրել է, որ Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ «Անցած տարվանից գործում է SMS-հաղորդագրությունների համակարգ, որի միջոցով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը շրջանառու է տալիս նախազգուշացումներ՝ ուղղված դպրոցների ու մանկապարտեզների ղեկավարներին, մարզպետերին և մարզպետարանի աշխատակիցներին։ Սա հնարավորություն է տալիս ժամանակին ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, անկախ խոսքը հրդեհի, քամու, թե անձրևի մասին լինի»,— ասաց նա։

Փրկարարության գնդապետի խոսքով՝ մարզային ղեկավարություններն իրենց հերթին տեղի բնակիչներին տեղեկացնում են ռիսկերի մասին։ «Փրկարարները կանխարգելման ուղղությամբ նույնպես ակտիվ գործողություններ են իրականցնում. կազմակերպում են խոտածածկ տարածքների շրջայցեր, տեղադրում տեղեկատվական պաստառներ, որպեսզի մարդիկ կրակ չբոցավառեն արգելված վայրերում։ Անհրաժեշտության դեպքում բարձրախոսային համակարգով հանդիպումներ են անցկացվում։ Հուլիսից մենք արդեն լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկել, անկախ Հիդրոմետի տվյալներից։ Հատկապես հանգստյան օրերին, երբ քաղաքացիների հոսքը դեպի արվարձաններն աճում է, մեր աշխատանքն առավել ինտենսիվ է դառնում»,— նշեց Վարդազարյանը։

Նա ընդգծեց նաև, որ ամռան ամիսներին քաղաքացիները հանգիստն ավելի հաճախ կազմակերպում են բնության գիրկում։ «Կոչ ենք անում խարույկներ բոցավառել միայն դրա համար հատկացված տարածքներում, լքելուց առաջ համոզվել, որ կրակն ամբողջությամբ հանգած է, ինչպես նաև տարածքը մաքուր թողնել։ Հիշեցնեմ, որ քամին հաճախ հրդեհի տարածման հիմնական պատճառն է դառնում»,— ավելացրեց նա։