Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հաստատեց տրանսպորտից անվճար օգտվողների տուգանման նախագիծը**

2 Հուլիսի, 2025

default.jpg

62 կողմ, 27 դեմ և 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հաստատեց հանրային տրանսպորտում ուղեվարձ չվճարելու դեպքում տուգանք նախատեսող օրինագիծը: Նույն նախագծով սահմանվում են նաև հսկիչների լիազորությունները:

Առավել վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկելու է Երևանում հասարակական տրանսպորտի օգտագործման ժամանակ վճարում խուսափողներին վարչական տույժի ենթարկելու հարցը: Այս առաջարկը Երևանի քաղաքապետարանի կողմից էր, որը պահանջում էր տրանսպորտից անվճար օգտվողներին տույժեր կիրառել:

Օրինագծի համաձայն տուգանքները կկիրառվեն հետևյալ դեպքերում՝

  • 3,000 դրամ` տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ էլեկտրոնային կրիչը չվավերացնելու դեպքում,
  • 10,000 դրամ` ուղեվարձը չվճարելու դեպքում,
  • 15,000 դրամ` այլ անձի արտոնյալ կարգավիճակից օգտվելով անօրինական կերպով վճարելու դեպքում: